Գելա Բեժուաշվիլին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը չի քննարկել երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպմանը չի քննարկել երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը: Այդ մասին Բեժուաշվիլին ինքը հայտնել է թբիլիսյան «Իմեդիե հեռուստաալիքին տված հարցազրույցում: Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման հարցերը «խոսակցության առարկա չեն եղել Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանըե, ասել է Գելա Բեժուաշվիլին: