Սերգեյ Լավրով. Իրանը պետք Է կատարի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները
1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Իրանը պետք Է կատարի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները: «Մենք գտնում ենք, որ Իրանը պետք Է եզրակացություններ անի այս իրադրությունից եւ ձեռնամուխ լինի այն պահանջների կատարմանը, որ արդարացիորեն առաջադրում Է ՄԱԳԱՏԷ-ն»,-ասել Է նախարարը այսօր կայացած մամուլի ասուլիստում՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը:
Նա նշել Է, որ տեսել Է այդ զեկույցի վերաբերյալ հաղորդագրությունը, որն սկզբունքորեն նոր տեղեկատվություն չի բովանդակում եւ որում ասված Է, որ Իրանը պահանջվող ծավալով չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: