Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը ջանում Է ակտիվորեն նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը ջանում Է ակտիվորեն նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է, որ Համագործակցության տարածքում պահպանվում են առանձին հակամարտություններ, նախեւառաջ ղարաբաղյան եւ մերձդնեստրան հակամարտությունները, որոնց կարգավորմանը «մենք ջանում ենք ակտիվորեն նպաստել»: Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցում բավականին աշխատանք Է կատարվել:

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական համաժողովի շրջանակներում կայացավ ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակիցների հետ: Այդ հանդիպման արդյունքում տրվել են լրացուցիչ հանձնարարություններ: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական միջոցառման շրջանակներում, որը հուլիսի կեսին տեղի կունենա Ալմաթիում, մենք հանդիպում կանցկացնենք Հայաստանի եւ Ադրբեջանի արատաքին գործերի նախարարների հետ: Մենք ասելով ես նկատի ունեմ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որպես այսպես կոչված Մինսկի խմբի համանախագահներ երկրներ»,- հայտարարել Է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում