Սպորտ

Փաշիկ Ալավերդյան.«Ռուբեն Ալեքսանյանը մեդալ նվաճելու հնարավորություն ունի»

1 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյան.«Ռուբեն Ալեքսանյանը մեդալ նվաճելու հնարավորություն ունի»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրորդ 105կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը հնարավորություն ունի մեդալ նվաճելու Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցաշարում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով 69կգ քաշային Զորիկ Պողոսյանի` այս մրցաշարում 4-րդ տեղն զբաղեցնելու հանգամանքը, ասաց, որ նրան փորձը չբավարարեց, եւ Զ.Պողոսյանին առայժմ դժվար Է մրցել նման կարգի մրցաշարում: Ինչ վերաբերում Է Ռ.Ալեքսանյանին, ապա վերջինս արդեն լավ փորձ Է ձեռք բերել ոչ միայն երիտասարդների, այլ նաեւ մեծահասակների մրցումներում եւ, հունիսի 20-ին դուրս գալով մրցաբեմ, կձգտի ուրախացնել իր երկրպագուներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում