Փաշիկ Ալավերդյան. «ՀՀ ծանրորդները Սոֆիա են մեկնում մեդալների համար»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Երեւանից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա մեկնեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում ընդգրկված են միայն 2 մարզիկներ՝ 69կգ քաշային Զորայր Պողոսյանը եւ 105կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նրանք կմասնակցեն հունիսի 12-20-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Մեկնելուց առաջ Հայաստանի ծանրամարտիկների գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նպատակահամար Է գտել Սոֆիա ուղարկել այս երկու մարզիկներին, որոնք ռեալ հնարավորություններ ունեն մեդալ նվաճելու: Փ.Ալավերդյանը նշեց, որ Սոֆիայում Հայաստանի ծանրորդների առջեւ խնդիր չի դրված թիմային շատ բարձր տեղ զբաղեցնել` ընդգծելով, որ հիմնական հույսերը կապված են սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնության մրցաշարի հետ: Հայաստանի ծանրորդները կսկսեն մրցել հունիսի 13-ին: