Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանը չի սպառնում ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրով. Իրանը չի սպառնում ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային

ՄՈՍԿՎԱ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը չունի այնպիսի հրթիռներ, որոնք կարողանան հարվածել Եվրոպային ու մանավանդ ԱՄՆ-ի տարածքին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարում է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Խոսելով Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության մասին, նա կոչ է արել չմոռանալ, որ 2020 թվականին այդ համակարգերը կկարողանան ռուսաստանյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ խփել:

«Ակնհայտ փաստ է, որ ներկա պահին Իրանը չի սպառնում ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպայի պետություններին: Դա նրան պարզապես ձեռնտու չէ: Բացի այդ, Թեհրանը չունի եւ տեսանելի ապագայում չի ունենա այնպիսի հրթիռներ, որոնք կարողանային հարվածել Եվրոպային, մանավանդ ԱՄՆ-ի տարածքին»,- ասել է Սերգեյ Լավրովը` պատասխանելով ՌԻԱ «Նովոստի»-ի օտարերկրյա կայքերի ընթերցողների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում