Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Առայժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծ չկա

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրով. Առայժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծ չկա

ՄՈՍԿՎԱ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առայժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծ չկա: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ֆինն պաշտոնակից Ալեքսանդեր Ստուբի հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Հարցն այժմ քննարկվում Է «վեցյակի» խմբի շրջանակներում: Բանաձեւի նախագիծ, որպես այդպիսին, չկա»,-նշել Է Լավրովը:

Նրա կարծիքով՝ «պատժամիջոցների ժամանակը գալիս Է, երբ այս կամ այն հիմնախնդրի կարգավորման հնարավորությունները սպառված են»: ՌԴ-ի արտգործնախարարը հիշեցրել Է, որ համաշխարհային հանրակցությունը ճանաչել Է «վեցյակի» դերը իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործում: «Այդ խումբը պետք Է մնա այն միջուկը, որտեղ կարգավորման մոտեցումներ են մշակվում»,- հավելել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում