Տարածաշրջանային

Նեստերենկո. Սերգեյ Լավրովը Հայաստանում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը

1 րոպեի ընթերցում

Նեստերենկո. Սերգեյ Լավրովը Հայաստանում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը

ՄՈՍԿՎԱ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 13-14-ը Հայաստան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նա հանդիպում կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, քննարկելու Է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Ուշադրության կենտրոնում կլինի կարծիքների փոխանակումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակման հարցերի շուրջ հակամարտության լուծման ուղղությամբ ՌԴ-ի կողմից գործադրվող միջնորդական ջանքերի համատեքստում»,-ասել Է Նեստերենկոն ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում: Խոսելով Մոսկվայի եւ Երեւանի գործընկերության մասին՝ Նեստերենկոն նշել Է, որ, չնայած գլոբալ ճգնաժամային երեւույթներին, ռուս-հայկական առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար եւ միջտարածաշրջանային գործակցությունը «ընդհանուր առամբ զարգացման դրական միտումներ Է դրսեւորում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում