Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է օգնի ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ԴԵԼԻ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դեմ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԳԱՏԷ-ին փոխարինի իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման գործում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հենց օգնի ապահովելու ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը, բայց չփոխարինի այդ կազմակերպությանը կարգավորման գործընթացումե,-ասել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի իր պաշտոնակից Պրանաբ Մուկերջիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում