Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Վրացական բանակի նախապատերազմյան ներուժն արդեն վերականգնված Է

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ օրերս Բրյուսելում կայացած նիստի արդյունքները, հայտարարել Է, որ Վրաստանը շարունակում Է զենք ստանալ, ընդ որում՝ հիմնականում հարձակողական բնույթի: «Զենքը շարունակում Է մատակարարվել, ընդ որում, ըստ որոշ գնահատումների՝ վրացական զինուժերի նախապատերազմյան մակարդակն արդեն վերականգնված Է: Հիմնականում ստացվում Է հարձակողական բնույթի սպառազինությունե,-ասել Է Լավրովը: Նա անհանգստություն Է հայտնել այն վտանգների կապակցությամբ, որ ծագում են վրացական գործող ռեժիմի զինման պարագայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում