Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը երբեք չի ճանաչի Կիպրոսի թուրքական հատվածի անկախությունըե
1 րոպեի ընթերցում
ԱԹԵՆՔ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտաքին գործերի նախարարների հավքին մասնակցելու համար Աթենքում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք եւ ոչ մի պարագայում չի ճանաչի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունըե: Հունական «Կաթիմերինիե թերթին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ Կիպրոսի հարցում Մոսկվայի հիմնական դիրքորոշումը չի փոխվել: «Մենք կողմ ենք Կիպրոսի խնդրի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա կղզու բնակչության բոլոր խմբերի համար մնայուն եւ շարունակական շահերի հաշվառմամբ, առանց օտարների ճնշման, արդարացի լուծմանըե, -ասել է նա: Սերգեյ Լավրովը հատուկ ընդգծել է, որ Վրաստանից անկախացած Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի` Մոսկվայի կողմից ճանաչելը ոչ մի կապ չունի Կիպրոսի խնդրի հետ: