Սպորտ

Փաշիկ Ալավերդյան. «Մենք արժանի Էինք ոսկե մեդալիե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի ծանրորդներն արժանի Էին ոսկի մեդալի, եւ Նազիկ Ավդալյանի փայլուն ելույթը Հարավային Կորեայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ նա հաղթեց եւ ընդհանուր հաշվարկում, եւ առանձին վարժություններում, դրա վկայությունն Է: Այս մասին «Արմենպրեսե-ին ասաց ՀՀ ծանրամարտի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա նշեց, որ Հայաստանի ծանրորդներն արդեն նվաճել Էին 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ եւ Ն.Ավդալյանի հաջողությունը հաստատեց Հայաստանի ծանրորդների պատվախնդրությունը: Նա նշեց նաեւ, որ դեռեւս ելույթ չի ունեցել 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի մարզիկներն այս մրցաշարջանում արդեն նվաճել են շուրջ 130 մեդալ միջազգային մրցումներում, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի 109 մեդալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում