Սերգեյ Լավրով. Առանձին երկրներ շարունակում են սպառազինությունների մատակարարումները Վրաստանին
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «Վեստիե լրատվական ալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ առանձին երկրներ շարունակում են սպառազինությունների մատակարարումները Վրաստանին: «Առանձին երկրներ տարբեր բարդ սխեմաներով շարունակում են բավարարել զենքի գնման կապակցությամբ Վրաստանի ղեկավարության ներկայացրած հայտերըե,-ասել Է նախարարը: Լավրովը հիշեցրել Է, որ Ռուսաստանը նախազգուշացնում Էր Վրաստանին հարձակողական զենքի մատակարարման վտանգավորության մասին այն բանից մի քանի տարի առաջ, երբ Միխեիլ Սահակաշվիլին Հարավային Օսիայի վրա հարձակվելու հանցավոր հրաման տվեց: «Մեզ հավաստիացնում Էին, որ դա տեղի չի ունենա, որ նա չի համարձակվի: Ինչ-որ մի պահի Քոնդոլիզա Ռայսն ասաց, որ եթե Սահակաշվիլին համարձակվի կիրառել այն զենքը, որը մենք նրան մատակարարում ենք, նա կարող Է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասինե,-ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը: