1 րոպեի ընթերցում
ՆԻԿՈԶԻԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիպրոսի վերամիավորման խնդրի լուծումը պետք է գտնեն իրենք` կիպրոսցիները: Ըստ կիպրահունական ռադիոյի, Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկոս Կիպրիանուի հետ հանդիպումից հետո արած հայտարարության մեջ Լավրովն ընդգծել է, որ «կղզու խնդրի լուծման համար գտնվելիք վերջնական բանաձեւը պետք է ձեռնտու լինի ամբողջ ժողովրդի, կիպրոսցի թուրքերի եւ կիպրոսցի հույների համարե: «Միջազգային հասարակայնության` Կիպրոսի հարցում ունեցած դերը չպետք է լինի խնդրի լուծման համար որեւէ տարբերակի եւ ժամկետի պարտադրանքըե, -հավելել է նա: