Հասարակական

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պահանջել են Սենատում արտաքին օժանդակության հատկացումների հարցում հարազատ մնալ Ներկայացուցիչների պալատում նախապես ներկայացված օրինագծի ցուցանիշներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի անդամներ` դեմոկրատ üրենկ Փալոնը եւ կոնգրեսի եւս 28 անդամներ այսօր նամակ են հղել Ներկայացուցիչների պալատին եւ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին` պահանջելով Սենատում արտաքին օժանդակության հատկացումների ընթացքում հարազատ մնալ Ներկայացուցիչների պալատում նախապես ներկայացված օրինագծի ցուցանիշներին, ըստ որի նախատեսվում է եկող տարի Հայաստանին տրամադրել 48 մլն ԱՄՆ դոլար օգնություն, 3.5 մլն-ի ռազմական օժանդակություն, իսկ Արցախին` 10 մլն: Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները շեշտել են թուրք-ադրբեջանական կրկնակի շրջափակման հետեւանքով Հայաստանին հասցված վնասի մասին: Կոնգրեսականնների խոսքով, այս օժանդակությունը կփորձի նաեւ փոխհատուցել ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հայաստանի կրած մոտ 680 մլն դոլարի վնասը: «Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական, դիվանագիտական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերեց Վրաստանին եւ օժանդակեց ամերիկյան ու այլ միջազային պաշտոնյաների ապահով տեղափոխությանը, աջակցեց Վրաստանի վնասված ենթակառուցվածների վերականգմանըե,- նշված է եղել նամակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում