Հասարակական

ԼՂՀ նախագահը կարեւորել է Մերձդնեստրի հետ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների համագործակցությանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահը կարեւորել է Մերձդնեստրի հետ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ՄՄՀ արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակը նշել է, որ Մերձդնեստրում հետեւում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին եւ անկեղծ ուրախ են մեր հաջողությունների ու ձեռքբերումների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում