Հոկտեմբերի 29-ին Երեւանում կբացվի «Expo-Russia 2009 Armeniaե ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հոկտեմբերի 29-31-ը Երեւանում կբացվի «Expo-Russia 2009 Armeniaե արդյունաբերական 2-րդ ցուցահանդեսը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների հետ համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ցուցահանդեսը նպատակաուղղված է երկու երկրների համագործակցությանը, ներդրումային ուղիների մերձեցմանն ու զարգացմանը: Մասնակցելու են գործարարներ, ձեռներեցներ, արդյունաբերողներ, մեծածախ առեւտրով զբաղվող ռուսական շուրջ 60 կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը հայ գործարանների եւ արդյունաբերողների հետ փոխադարձ կապերի ձեռքբերումն է, գործընկեր կազմակերպությունների հետ փոխշահավետ պայմանգրեր կնքելն ու ստեծվելիք նոր շուկաներում իրենց ապրանքատեսականին ներկայացնելը: Ցուցահանդեսին, բացի արդյունաբերական ձեռնակություններից, կմասնակցեն նաեւ գիտահետազոտական ինստիտուտներ եւ բաժնետիրական ընկերություններ: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն համաժողովներ, կլոր սեղաններ: Գիտաժողովներում կքննարկվեն էներգետիկայի, բնական ռեսուրսների, տրանսպորտի, կապի ոլորտներին, գիտության, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր ու խնդիրներ: Գիտաժողովի շրջանակներում հանդես կգա Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ԱՊՀ կենտրոնի տնօրեն Սվետլանա Կուզմինան, որը Հայաստանի արդյունաբերողներին եւ կներկայացնի Ռուսատանի տնտեսական փորձն ու համաշխարհային տնտեսաýինանսական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ցուցահանդեսի 58 տաղավարներում կներկացվեցվեն ռուսական երկաթուղու, քաղաքացիական ավիացիայի ոլորտում արտադրված ինքնաթիռների, «Լեռնային մեքենաներե ՓԲ ընկերության, «Էլդինե Յարոսլավլի էլեկտամեքենաշինական ձեռնարկության, «Ռուսաստանի տիեզերական սարքաշինությանե, «Ատոմային էլեկտրակայաններ նախագծողե գիտահետազոտական ինստիտոտների եւ «Կրիստալե քիմիական գործարանի տեխնոլոգիաները, մոդելները, նմուշները: Ցուցահանդեսում առաջին անգամ ուշադրություն կհրավիրվի նորարական ոլորտի համագործակցությանը: Այդ թեմայի վերաբեյալ երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ կհրավիրվի հատուկ քննարկում: Ռուսաստանյան բուհերի ռեկտորները կներկայացնեն կրթությունը գիտության եւ արտադրության հետ համատեղելու ուղիները: