Հոկտեմբերի 28-ին կդադարեցվի Կենտրոն համայնքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչեւ ժամը 23.00-ն կդադարեցվի Կենտրոն համայնքի Տիգրան Մեծ փողոցի 18 - 53,Խորենացի 28-110, Նար-Դոս 1-30 հասցեների, Տիգրան Մեծի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրեսե- ին հայտնեցին «Երեւան ջուրե ընկերությունից: