Ազգային գրադարանում տեղի ունեցավ Ադալյան եղբայրների ստեղծագործական հանդիպումը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային գրադարանում եղբայրներ, ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանը՝ ծննդյան 80- ամյակի եւ գրող Նորայր Ադալյանը՝ ՀՀ պետական պարգեւների արժանանալու առթիվ այսօր հանդիպում ունեցան ընթերցողների հետ: Կատարելով բացման արարողությունը, գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ Ռ. Ադալյանի՝ վերջերս Երեւանում բացված անհատական ցուցահանդեսին, նշելով, որ նա զգալի ավանդ է բերել ոչ միայն հայկական, այլեւ, ընդհանրապես, համաշխարհային կերպարվեստին: «Նա եւ իր եղբայրը՝ գրող Ն. Ադալյանը, անցած հազարամյակի վերջին կես դարում նոր վերելքներ, նոր խնդիրներ են բերել մեր գրականության եւ մշակույթի ասպարեզներ, ըստ որում, երկուսն էլ դարձել են մեր գրականության եւ արվեստի բնագավառներում շարժիչ ուժ, սերունդների դաստիարակելե, -ասաց նա: Դ. Սարգսյանը ի նշան հայրենանվեր աշխատանքի՝ նրանց պարգեւատրեց Ազգային գրադարանի բարձրագույն պարգեւով՝ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեդալով: Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, որը քաջ գիտեր Ադալյան եղբայրներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին, Ադալյան ընտանիքին բնութագրեց «պարկեշտե բառով: «Աչքերս բացել եմ, Ռուբենի նկարած ձիերն եմ տեսել, նոր խոսք է գրականություն բերել Նորայրը, հրաշալի արվեստագետներ են մյուս եղբայրը՝ Րաýýին եւ քույրըե, ասաց նա: Հանդիպման եկած եղբայրներին անվանի գրականագետ Աելիտա Դոլուխանյանն անվանեց «մարդիկ, որոնք պահում են մեր արվեստն ու գրականությունըե: Լինելով ՀՀ նախագահի մրցանակի ժյուրիի անդամ, նա հավաստեց, որ Ադալյանի վեպը ժյուրիի կողմից միաձայն դրական գնահատականի է արժանացել: «Կարծում եմ, որ 1915 թվականի հայոց մեծ ողբերգությանը նվիրված այդ ստեղծագործությունը պիտի թարգմանվի եւ ներկայացվի աշխարհին, որպեսզի աշխարհն իմանա, որ այն շատ զարգացած ժողովրդի գրականություն է, որ Ադալյանի գրքերը բարձր չափանիշներով հորինված երկեր ենե, -ասաց նա, ավելացնելով, որ Ռուբենի նկարները անվարան կարելի է ցուցադրել աշխարհի ցանկացած ցուցասրահում, ցանկացած հեղինակի կողքին, եւ դրանցից շատերը հզոր գլուխգործոցներ են: Եղբայրների գրականությունն ու արվեստը բարձր գնահատեցին նաեւ թատերագետ Լեւոն Մութաýյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, արվեստաբան Պողոս Հայթայանը եւ ուրիշներ: Ասմունքվեցին հատվածներ Ն. Ադալյանի ստեղծագործություններից, ցուցադրվեց Ռ. Ադալյանի ցուցահանդեսը պատկերող տեսաýիլմ: Շնորհակալության խոսք ասացին Ադալյան եղբայրները: