Հասարակական

«Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում քննարկվեցին կլիմայական փոփոխությունների խնդիրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում այսօր հրավիրվեց կլոր սեղան` կլիմայական փոփոխությունների թեմայով: Քննարկումը կազմակերպել էին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ԵԱՀԿ գրասենյակը` ԵՊՀ-ի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ: Հասարակական եւ պետական կառույցի ներկայացուցիչները, մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները եւ պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին: Ցուցադրվեցին նաեւ փառատոնին ներկայացված ýիլմեր քննարկվող թեմաներով, որպեսզի թեմաների հրատապությունն ու կարեւորությունը, դրանց վերաբերյալ մոտեցումները պարզ լինեն եւ օգնեն գտնելու ճիշտ ուղիներ: «Բնապահպանական հարցերում հասարակության պասիվ մասնակցությունը լուրջ խոչընդոտ է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: Չնայած Հայաստանն ընդունել է Օրհուսի կոնվենցիան, հասարակության ուշադրությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց մասին որոշումներ կայացնելու գործընթացում բավարար չէ: Ավելին, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ, որ հարավկովկասյան տարածաշրջանում բնապահպանական խնդիրները սերտորեն կապված են ամբողջ տարածաշրջանի ինչպես այսօրվա վիճակի, այնպես էլ առաջիկա զարգացման հետ: Այս քննարկումները հասարակությանը հնարավորություն կընձեռնեն բացահայտել Հարավային Կովկասի բնապահպանությանը վերաբերող ընդհանուր շահերը եւ ուղղորդել դրանք ամբողջ տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանըե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան ՍԵրգեյ Կապինոսի կարծիքով` քննարկումներին պիտի հաջորդեն այլ միջոցառումներ: Սա առաջին քայլն է, որին կհաջորդեն նորերը: «Շատ կարեւոր է նաեւ հասարակության մասնակցությունը բնապահպանական միջոցառումներին, քանի որ առաջին հերթին սպառողը պետք է մտածի բնության մասինե,- նշեց Ս. Կապինոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում