Հասարակական

Խորհրդարանական հայտարարությունները տեւեցին ընդամենը 15 րոպե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Խորհրդարանական հայտարարություններն այսօր տեւեցին շատ կարճ` ընդամենը 15 րոպե: Մինչ հայտարարությունների համար հերթագրվելը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակի օրը հայտարարություններով հանդես չգալ. «Այսօր հիշողությունների, հարգանքի տուրք մատուցելու օր է, եւ չեմ կարծում, թե քաղաքական դեբատների առիթ կարող է լինելե: «Ժառանգությունե խմբակցության անդամ, 1999թ. հոկտեմբերի 27-ին նահատակված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը սակայն նկատեց, որ «հարգանքի արժեքը բոլորավին չի պակասելու, եթե այսօր հավուր պատշաճի հայատարարություններով հանդես գանքե: Հերթագրվեցին եւ հայտարարությամբ հանդես եկան հինգ պատգամավորներ` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունե խմբակցության չորս անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում