Հասարակական

Երեւանում մեկնարկեց «Կանաչ այլընտրանքե էկո-էքսպոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Նորարար փորձառական արվեստի կենտրոնում «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում այսօր կայացավ «Կանաչ այլընտրանքե Էկո-էքսպոն, որի իրականացմանն աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: «Էքսպո-ի նպատակն է եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը բեւեռել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրների վրա, անցնել էկո-ապրելակերպի: Ցուցահանդեսը նաեւ յուրօրինակ միջոց է բնապահպանական կրթության եւ տեղեկատվության տարածման համարե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանի խոսքով, ամեն օր 50-100 կենդանատեսակ եւ բուսատեսակ են վտանգվում վերափոխվող բնական միջավայրի ու մարդկային ազդեցության պատճառով: «Շատերը չգիտեն այս սարսափելի փաստերը, իմացողների մի մասն է միայն վերցնում իր վրա պատասխանատվությունը ապագայի համար, որը, համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում, կործանարար կարող է լինելե,- ասաց նա: Էքսպոյի նպատակը խրախուսելն է հատկապես հասարակության երիտասարդ հատվածին մասնակցելու բնության պահպանության հրատապ դարձած խնդրի լուծմանը եւ անցնելու էկո-ապրելակերպի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում