Խ. Սոլանա. «Եվրամիությունը պատրաստ Է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական զարգացման համարե
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ Եվրամիությունը պատրաստ Է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական զարգացման համար: Հանդիպմանն արծարծվել են նաեւ Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության թեման, տարածաշրջանային հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Սոլանան ընդգծել Է հակամարտությունը լուծելու համար բանակցություններում դինամիկությունը պահպանելու կարեւորությունը եւ հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ Է քայլեր ձեռնարկել կարգավորման գործընթացի դրական զարգացման համար: