Հասարակական

Ավտովթար Արմավիրի մարզում` մահվան ելքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` Համլետ Հակոբյանին պատկանող «Վոլվոե մակնիշի 06 ՏՏ 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` մեքենայի վարորդ, 1983 թ. ծնված Հ.Հակոբյանը գյուղի բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արմավիրի հիվանդանոց: Ճանապարհին տուժածը մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում