Հասարակական

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուրե պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 1999 թ¬ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Արմեն Խաչատրյան): Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր այցելեց «Եռաբլուրե պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 1999 թ¬ հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակին: ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, երիտասարդներ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող «Հայկական պարե հուշահամալիրին: 1999 թ¬ հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում ոճրագործության զոհ են դարձել ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ Ազգային հերոս (հետմահու) Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, ՀՀ Ազգային հերոս (հետմահու), Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Այսօր Ազգային ժողովի բակում կբացվի նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում