Հասարակական

Կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հ. Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 26-ին կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է 2.500 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում