Հանրապետության անտառատարածքներում տարեսկզբից մինչ օրս ապօրինի հատվել է 944 ծառ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): ՀՀ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տարեսկզբից մինչ օրս հանրապետության անտառատարածքներում, հիմնականում` Lոռու եւ Տավուշի, ստուգումների ընթացքում հայտնաբերել են 994 հատ 530 խմ ընդհանուր ծավալով ապօրինի հատված ծառ: Բնությանը հասցված վնասի դիմաց գանձվել է 7 մլն 86 հազար դրամ, որը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: Նշենք, որ 2008-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերել է 1894 հատ ապօրինի հատված ծառ: Ինչպես «Արմենպրեսե-ին ասացին տեսչության գրասենյակում, նշված ժամանակահատվածում բնապահպանները հայտնաբերել են բուսական աշխարհի օրենքների խախտման 267 դեպք` 2008-ի նույն ժամանակահատվածի 256-ի դիմաց: Վարչական տուգանքի է ենթարկվել 211 մարդ , որոնցից գանձվել է 2 մլն 46 հազար դրամ: Միաժամանակ կազմվել է 98, 47 մլն դրամ վնասի հատուցման 249 արձանագրություն: