Հարուցվել է քրեական գործ՝ «Գորիսե քրեակատարողական հիմնարկի պետի եւ հսկողություն իրականացնող դատախազ կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնասիրելով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ՝ «Գորիսե ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 228.000 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի եւ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 190.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ «Գորիսե ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը, վճարային կեղծ քարտեր պատրաստելու մեղադրանքով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2009թ. օգոստոսի 26-ին Իրանից ժամանել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների կողմից եւ տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիսե քրեակատարողական հիմնարկ: Հերոս Ներսսսյանի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեւակերպման եւ նրան կալանքից ազատելու նպատակով հայրը՝ Բագրատ-Մասիհի Թեյմուրի Ներսսսյանը 2009թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանին, որի հետ համաձայնության է եկել 12.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդուն կալանքից ազատելու վերաբերյալ: Ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանը Բագրատ Ներսսսյանին ուղարկել է «Գորիսե ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանի մոտ, որը Բագրատ Ներսսսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ «Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ տեղափոխելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 228.000 դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար: Իսկ Լեռնիկ Խաչատրյանի պահանջով, վերջինիս կողմից ուղարկած, դեռևս չպարզված անձնավորության միջոցով Լեռնիկ Խաչատրյանին փոխանցել է 190.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, որից հետո Հերոս Ներսսսյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ: Հերոս Ներսսսյանը 58 օր գտնվելով կալանքի տակ, 2009թ. հոկտեմբերի 22-ին ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Կալանքից ազատվելուց հետո Հերոս Ներսսսյանն ու նրա հայրը 2009թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են «Գորիսե ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանին և պարտավորվել Լեռնիկ Խաչատրյանի հետ պայմանավորված հիշյալ 12.000 ԱՄՆ դոլար գումարից 6000 ԱՄՆ դոլարը Կարո Զադոյանին տալ որոշ ժամանակ անց: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերի հատկանիշներով, քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Նույն օրը, ղեկավարվելով «Դատախազության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով եւ 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազը կասեցրել է Լեռնիկ Խաչատրյանի լիազորությունները՝ մինչեւ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ «Գորիսե ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանը եւ պետի տեղակալ Կ.Զադոյանը, նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գ.Ղավալբաբունցը, ԻԻՀ քաղաքացիներ Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսսյանը եւ նրա հայրը ձերբակալվել են, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը հանձնարարվել է կատարել ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր դատավարական գործողությունները: