Հասարակական

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ «Օրանժ Արմենիաե ընկերությունը ստորագրել են երկարաժամկետ գործընկերության մասին հուշագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ «Օրանժ Արմենիաե ընկերությունն այսօր ստորագրել են երկարաժամկետ գործընկերության մասին հուշագիր: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «Օրանժ Արմենիաե ընկերությունից, գործընկերները նախատեսում են համագործակցություն ծավալել կրթության, փոխանակման եւ մի շարք այլ ոլորտներում: Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իրենց գոհունակությունն են հայտնել երկու կազմակերպությունների միջեւ սկիզբ առած գործընկերության առթիվ, որը կներկայացնի կրթական հաստատության եւ համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերության համագործակցության ժամանակակից մոդել: Համագործակցության առաջին ծրագրերն արդեն կյանքի կկոչվեն 2009թ. եւ 2010թ. սկզբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում