Հասարակական

Բացվել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդարանի շենքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում օրերս կատարվել է թեմի առաջնորդարանի նորակառույց շենքի բացման արարողությունը` թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանից, առաջնորդարանը կառուցվել է Անդրեյ Ամոսովի բարերարությամբ: Բացման արարողության ընթացքում Մովսես Սրբազանն իր երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնեց բարերարին` վստահեցնելով, որ առաջնորդարանի շենքի կառուցումը նոր խթան կհանդիսանա թեմի աշխատանքների ընդարձակմանը եւ կնպաստի հոգեւոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը: Սրբազան Հայրը մեծապես կարեւորել է մարդու կյանքում աստվածճանաչողությունը եւ հոգեւոր-ազգային արժեքների կրող լինելու հանգամանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում