Հասարակական

Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի կանոնադրական եւ մյուս մարմիններին առընթեր Համագործակցության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, նիստի մասնակիցները կքննարկեն ԱՊՀ-ի ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը օպտիմալացնելու վերաբերյալ ԱՊՀ- ի կառավարությունների ղեկավարների խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշման կատարման ընթացքը: Այն ժամանակ կառավարությունների ղեկնավարները հանձնարարեցին ԱՊՀ-ի ճյուղային համագործակցության մարմիններին՝ ջանքերը կենտրոնացնել այն առաջադրանքների կատարման վրա, որոնք սահմանված են ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգով եւ դրա իրացման հիմնական միջոցառումների ծրագրով, մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարությամբ: Որոշումը նաեւ հանձնարարություն Է բովանդակում գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտներում ԱՊՀ-ի ճյուղային համագործակցության մարմին ստեղծելու եւ Համագործակցության բարձրագույն մարմինների նիստերում ճյուղային համագործակցության մարմինների հաշվետվությունների պրակտիկան որակապես բարելավելու մասին: Մեծ ուշադրություն Է դարձվելու ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի այս տարվա հոկտեմբերին Քիշնեւում կայացած նիստերի արդյունքներին: Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները քննարկելու են Մոլդովայի մայրաքաղաքում ընդունված որոշումների իրագործման հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում