Ն.Փաշինյանի գործով դատական այսօրվա նիստում նախագահող դատավորը սահմանել է ապացույցների հետազոտման կարգը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական նիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը, նիստի սկզբում նախագահող դատավորը սահմանել է ապացույցների հետազոտման կարգը, համաձայն որի` դատաքննության ընթքացքում սկզբում կհարցաքննվեն քրեական գործի 2007թ-ի հոկտեմբերի 23-ի դրվագով տուժողը, ապա վկաները, որից հետո 2008թ-ի մարտի 1-ի դրվագով կհարցաքննվեն վկաները, ամբաստանյալը, կհետազոտվեն քրեական գործում առկա փորձագետների եզրակացությունները, իրեղեն ապացույցները եւ գործի փաստաթղթերը: Նիստի ընթացքում տեղի է ունեցել 2007թ-ի հոկտեմբերի 23-ի դրվագով տուժողի հարցաքննությունը: Դատական նիստը կհետաձգվի մինչեւ հոկտեմբերի 28-ը` ժամը 12:00-ն: Նախատեսվում է հարցաքննել նույն դեպքի վկաներին: Նշենք, որ Ն. Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով: