Հասարակական

Գ.Մինասյան. «ՀՀ նախագահն իր ուղերձում նշել է, որ ողջ առաջադեմ մարդկության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր կարեւորագույն խնդիրներից է լինելուե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության խնդիրը երբեք որեւէ մեկի մոտ կասկածի առարկա լինել չի կարող: ՀՀ նախագահը հոկտեմբերի 10-ին` արձանագրությունների ստորագրումից առաջ, իր ուղերձում նշել է, որ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր կարեւորագույն խնդիրներից է լինելուե,-ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում: Նա նշեց, որ հայկական կողմի համար կարող է խոսք գնալ միայն Ցեղասպանության հետեւանքների վերացման մասին: «Մենք մտնում ենք այդ դաշտ` հետեւանքները վերացնելու խնդրով: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ` եկեղեցապատկան հողերը, եկեղեցիների կարգավիճակը, Ցեղասպանության զոհերի, նրանց ժառանգների ապահովագրական, սեփականության խնդիրները, դրանք բոլորը պատմական հարթության վրա գործող հանձնաժողովի խնդիրներ են լինելուե,- ասաց Գ.Մինասյանը` հարցի հետ կապված Սփյուռքում առկա մտահոգություններն օբյեկտիվ համարելով: Օրերս Սալոնիկում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստերի ընթացքում թուրք պատվիրակների հետ հանդիպումներում Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ դեմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը, քանի որ «մեր ադրբեջանցի եղբայրները կհայտնվեն բավական ծանր վիճակում, եւ այս պարագայում չենք կարող նրանց մենակ թողելե: Իսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ ունեն ճնշող մեծամասնություն խորհրդարանում եւ պետք է անպայման վավերացնեն արձանագրությունները: Թուրքիայի ներկայիս իշխանությունները որդեգրել են «զրո պրոբլեմ հարեւանների հետե գործունեության բանաձեւը եւ շարժվելու են այդ ուղղությամբ: Նրանք ցանկանում են Հայաստանի հետ եւս ունենալ նորմալ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ: Գ.Մինասյանը համոզված է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիան անպայման կշարունակի այս քաղաքականությունը: Գ.Մինասյանի դիտարկմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում կշահեն եւ հայերն ու թուրքերը, եւ ադրբեջանցիները, քանի որ նրանք կազատվեն պատրանքներից, որոնք նրանց թույլ չեն տալիս իրատեսորեն նայել խնդրին: Նրանք իրենց առջեւ դնում են անլուծելի խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս հասնել հակամարտության կարգավորմանը: «Եթե թուրքական կողմը հետ կանգնի գործընթացից, մեր շահը չի պակասի, կպակասի թուրքական կողմի շահը, քանի որ կսկսի մի գործընթաց, որն ամբողջ աշխարհին պարզ կդարձնի, թե ինչ է իրականում նշանակում թուրքական իշխանությունների խոստումներե,-ասաց ԱԺ պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում