«Գազելըե բախվել է էլեկտրագնացքին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բայանդուր- Գյումրի երկաթուղային ուղեմասում հոկտեմբերի 23-ին, ժամը 17:36-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. չպահպանվող անցուղին հատել փորձող «Գազելե մակնիշի բեռնատար մեքնենան, որի ղեկին եղել է հարբած վարորդ, բախվել է էլեկտարգնացքին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունից, հետաքննությունը պարզել է, որ վթարը տեղի է ունեցել «Գազելե-ի վարորդի մեղքով, որն անսթափ վիճակում չի նկատել մոտեցող էլեկտրագանացքը: Բարեբախտաբար զոհեր չեն եղել. վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ առաջին օգնությունից հետո գնացել է տուն: Իսկ էլեկտարգանացքը, զննումից հետո, շարունակել է ճանապարհը: «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունը մեկ անգամ եւս կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները եւ հիշեցնում, որ ավտոմեքենաներն ու հետիոտնը պետք է երակաթուղային անցուղիները հատեն սահմանված վայրերում: