Հասարակական

«Պոլիտեխնիկե գիտակրթական բարեգործական հիմնադրամն այսօր ՀՊՃՀ-ի մեքենաշինության ýակուլտետին նվիրաբերեց գերժամանակակից սարքավորումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոլիտեխնիկե գիտակրթական բարեգործական հիմնադրամն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ýակուլտետին նվիրաբերեց գերժամանակակից սարքավորումներ` երկու հաստոցներ: Ինչպես իր խոսքում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաýիկ Չիտչյանը, որոշ լաբորատոր աշխատանքներ այսուհետ կիրականացվեն ոչ թե ýիզիկապես ու բարոյապես մաշված սարքավորումներով, այլ գերժամանակակից հաստոցներով: «Խառատային եւ ýրեզերային նորագույն հաստոցներն աշխատում են ծրագրային ապահովմամբ, այսինքն ուսանողը կարող է համակարգչի օգնությամբ մոդելավորել դետալը, այնուհետեւ մոդելավորած մոդելը փոխանցել հաստոցին, որն էլ առանց միջամտության կպատրաստի դետալըե,- ասաց Ռ. Չիտչյանը: Նրա խոսքով, միայն ուսումնական նպատակաների համար գնված այս սարքավորումների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 մլն դրամ: Գ. Չիտչյանը նշեց, որ հիմնադրամը գործում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ: «Իր գործունեությամբ այն նպաստում է ՀՊՃՀ-ի տեխնիկական պարկի վերազինմանը, մի շարք հետազոտական ծրագրերի իրականացմանը, ուսանողների, դասախոսական անձնակազմի, շրջանավարտների համար բարենպաստ սոցիալական պայմանների ստեղծմանըե,- տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրենը: Ըստ նրա, մինչ այժմ «Պոլիտեխնիկե հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ վերազինվել են ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ýակուլտետի անալիտիկ, ýոտոէլեկտրիկ եւ կիսահաղորդչային սարքավորումների լաբորատորիաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում