Ասիական քրիստոնեական կոնýերանսի էկումենիկ ծրագրի դասընթացներ` Կալկաթայում
2 րոպեի ընթերցում
ԿԱԼԿԱԹԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալկաթայում մինչեւ հոկտեմբերի 29-ը կանցկացվեն Ասիական քրիստոնեական կոնýերանսի էկումենիկ ծրագրի 2009 թ. դասընթացները` «Միասին ապրել Աստծո տան մեջե թեմայով: Հոկտեմբերի 19-ից սկսված դասընթացներին մասնակցում են Ասիական երկրների քրիստոնեական եկեղեցիների, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնýերանսի հրավերով առաջին անգամ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից դասընթացին մասնակցում է եւ Հայոց եկեղեցին ներկայացնում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Տ. Ավետիս քհն Համբարձումյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ճեմարանից, ծրագիրն ընդգրկվում է նաեւ այցելություն տարածաշրջանի տարբեր եկեղեցիներ, այդ թվում` Հայ Առաքելական: Հոկտեմբերի 25-ին ծրագրի ղեկավարներ` դոկտ. Հոպ Ս. Անտոնի ու դոկտ. Լոնգչար Վատիի գլխավորությամբ մասնակիցները այցելել են Կալկաթայի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` ներկա գտնվելու Սուրբ պատարագին, ավելի մոտօկից ծանոթանալու Հայ եկեղեցուն: Օրվա պատարագիչն էր Տեր Ավետիս քահանան: Նախքան պատարագի սկսվելը Տեր հայրը բարի գալուստ է մաղթել հյուրերին` նշելով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես ակտիվորեն մասնակցում եւ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկումենիկ շարժմանը` ձգտելով առավել սերտ կապեր հաստատել քրիստոնեական քույր եկեղեցիների հետ: Պատարագի ավարտին հյուրերը զրուցել են ճեմարանի սաների հետ` ծանոթանալով նրանց առօրյային: