Հասարակական

ԵԱՀԿ աջակցությամբ ոստիկանության եւ լրագրողների փոխհարաբերության բարելավմանն ուղղված աշխատանքային քննարկում` Վանաձորում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված աշխատանքային քննարկում` ուղղված ոստիկանության եւ լրատվամիջոցների համագործակցության խթանմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, մարզի ոստիկանության մոտ քառասուն ներկայացուցիչ եւ լրագրողներ քննարկել են ոստիկանություն - լրատվամիջոցներ փոխհարաբերությունները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: «Ժողովրդավարական ոստիկանությունը կարեւոր դեր է խաղում հասարակության անվտանգության ապահովման գործում եւ հիմնվում է հասարակության վստահության վրա: Թափանցիկ, հաշվետու ոստիկանությունը, վերջիններիս ու լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը այդ վստահության երաշխիքներից ենե, - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: Սեմինարի մասնակիցները քննարկել են լրագրողների համար ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու մատչելիության, ճշգրիտ եւ պատասխանատու լուսաբանման, նաեւ ոստիկանության հաշվետու եւ պատասխանատու համակարգի կարեւորության վերաբերյալ հարցեր: «Այս սեմինարն առաջինն է, որի շրջանակներում մարզային ոստիկանությունը եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում են` քննարկելու մտահոգության տեղիք տվող խնդիրները, -ասել է Լոռու մարզային ոստիկանության պետ Անուբաղ Համբարյանը: - Սեմինարը բացառիկ հնարավորություն է ոստիկանների եւ լրագրողների համար` քննարկելու ավելի արդյունավետ համագործակցությունե: Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնե հասարակական կազմակերպության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում