Հասարակական

Վ. Խաչիկյանի վստահեցմամբ` կենսաթոշակների եւ նպաստների չուշացման այս տարվա միտումը կշարունակվի նաեւ եկող տարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանում սոցիալական ծախսերը չեն իրականացվում եւ չեն իրականացվի միջազգային կառույցներից ստացված վարկերի միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հավաստիացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: «Մեր բյուջեն այդպիսի վիճակում չէե,-ասաց նա: Վ. Խաչիկյանի խոսքով` եկող տարվա համար բյուջեն հաշվարկված է շուրջ 940 մլրդ դրամ: Դրանում սոցիալական ծախսերը շուրջ 190 մլրդ դրամ են: Դա նշանակում է, որ բյուջեն կարող է բավարարել այդ ծախսերի իրականացումը, հատկապես այն դեպքում, երբ սոցիալական ծախսերը համարվում են բյուջեի պաշտպանված ծախսային հոդվածներ: Իսկ միջազգային կառույցներից ստացված վարկային միջոցներն, ըստ նրա, ուղղվում են երկրում տնտեսության կայունացմանը եւ ընդլայնողական քաղաքականությանը: Ըստ նրա` 2010-ին կենսաթոշակների եւ նպաստների բարձրացումներ չեն նախատեսվում, սակայն կրճատումներ եւս չեն լինի, ինչպես ճգնաժամից տուժած մի շարք երկրներում, օրինակ` Լիտվայում` 30 տոկոսով: Վ. Խաչիկյանը վստահեցրեց նաեւ, որ կենսաթոշակների եւ նպաստների չուշացման այս տարվա միտումը կշարունակվի նաեւ եկող տարի: Հայաստանում այսօր կենսաթոշակների միջին չափը 25-26 հազար դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում