Հասարակական

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված են վեց տասնյակից ավելի նախագծեր, վավերացման է ներկայացված միջազգային 16 պայմանագիր: Խորհրդարնականներն ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, որոնց թվում` առաջին ընթերցմամբ ընդունվեց մի խումբ պատգամավորների հեղինակած` «ՀՀ պատվավոր կոչումների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է այդ շարքը համալրել եւս մեկ` «ՀՀ պատվավոր գրադարանավարիե կոչումով: Երրորդ ընթերցման ներկայացվեց «ՀՀ նոր նոր միջուկային էներգաբլոկ(ների) կառուցման մասինե օրիանգիծը: Ըստ փաստաթղթղի` Հայաստանում նախատեսվում է կառուցել մինչեւ 1200ՄՎտտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ): Մասնավորապես սահմանվում է, որ էներգաբլոկի(ների) կառուցման հրապարկի ընտրությունը կատարվում է ՀՀ օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի համակարգի եւ ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ստանդարտների պահանջների համապատասխան: Նշվում է նաեւ, որ ՀՀ կառավարությունը էներգաբլոկի(ների) կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար տեղեկացնում է կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների մասին: Խորհրդարանն այսօր սկսեց նաեւ 2008թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին տարեկան զեկույցի քննարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում