Հասարակական

Երեւանում կանցկացվի հայ-ավստրիական երաժշտական փառատոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերրի 27-ից նոյեմբերի 1-ը կանցկացվի հայ-ավստրիական երաժշտական փառատոն`«Վիեննան ողջունում է Երեւանինե խորագրով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի հայկական կողմի կազմակերպիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոýեսոր Արմեն Բաբախանյանը, այս փառատոնը Հայաստանի համար բացառիկ երեւույթ, որը նվեր է Ավստրիայի կողմից. այն ամբողջությամբ հովանավորում է Ավստրիան եւ անցկացվում է Վիեննայի քաղաքապետ Միխայել Հոյփլի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում անցկացվելու են 5 համերգներ, որոնց ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Մոցարտի, Շուբերտի, Բերգի, ստեղծագործությունները` երգչուհիներ Աննա Մարիա Փամմերի, Գայանե Գեղամյանի, դաշնակահարներ Գոթլիբ Վալլիշի, Աննա Մանդալյանի, ինչպես նաեւ կլարնետահար Սուրեն Խորոզյանի կատարմամբ: Փառատոնի ավստրիական կողմի կազմակերպիչ Ժան Սարգսյանի խոսքով, սա առաջին համատեղ փառատոնն է, եւ հիմնականում կներկայացվի ավստրիական երաժշտություն: Նա վստահեցրեց, որ հանդիսատեսին հետաքրքիր համերգներ են սպասվում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Մարիա Փամմերի կարծիքով, հայ- ավստրիական փառատոնը կնպաստի Հայաստանի եւ Ավստրայի միջեւ երաժշտական կամուրջի ստեղծմանը: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ տարբեր ժամանակաշրջանների եւ ժանրերի ավստրիական երաժշտությանը: «Սա մեծ առիթ է նաեւ մեզ համար` ուսումնասիրելու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններըե,- ասաց երգչուհին: Նշենք, որ նա հայերեն լեզվով կատարելու է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Գոթլիբ Վալլիշի` փառատոնը եզակի է եւ շատ կարեւոր Հայաստանի համար: «Երբ սկսել էինք կազմակերպել այն, հատկապես մեծ էր ավստրիական կողմի հետաքրքրությունը: Այսպիսի համագործակցությունը շատ արդյունավետ է երկու երկրների համար: Պետք է լուրջ աշխատանք տանել այն շարունակական դարձնելու ուղղությամբե,- նշեց դաշնակահարը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով, Երեւանն ապրում է աշխույժ երաժշտական կյանքով: «Մեծ պատիվ է ընդունել Վիեննայի հայտնի երաժիշտներին: Այդ քաղաքը առանձնահատուկ երաժշտական նկարագիր ունի, այն, իրապես, երաժշտական դրախտավայր է. պետք է ճիշտ գնահատական տալ այս աջակցությանըե,- նշեց կոմպոզիտորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում