Երեւանի Արշակունյաց 59 հասցեում իրար բախվել է հինգ մեքենա
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Արշակունյաց 59 հասցեում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել «Աուդիե, «ՎԱԶ-2107ե, «ՎԱԶ-2121ե, «Միթսուբիշիե եւ «üորդե մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով հետիոտն, 1987 թ. ծնված Նարինե Հովհաննիսյանը, վրաերթի է ենթարկվել եւ տեղում զոհվել, իսկ «Աուդիե ավտոմեքենայի վարորդ, 1977 թ. ծնված Արամ Ավագյանը, նույն ավտոմեքենայի ուղեւոր, 1979 թ. ծնված Լիլիթ Գալստյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունիե բժշկական կենտրոն: Ա. Արամյանը, անցնելով հետազոտում, դուրս է գրվել, իսկ Լ. Գալստյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փրկարարների ուժերով պողոտայի երթեւեկելի մասն ազատվել է վթարված ավտոմեքենաներից: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ազատան գյուղերի միջեւ ընկած ճանապարհին հոկտեմբերի 23-ին դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել էլեկտրաքարշն ու «Գազելե մակնիշի 45 ՏՕ 573 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Վարդան Գրիգորյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ, առաջին բուժօգնություն ստանալով, հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց: