Հասարակական

Պաշտոնական այցով Ստեփանակերտում է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան): Եռօրյա պաշտոնական այցով Ստեփանակերտում է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը` ԱԳ նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին մշակութային ծրագրի շրջանակներում հյուրերը ծանոթացել են Տիգրանակերտում իրականացվող պեղումներին, ապա եղել Գանձասարի միջնադարյան վանքում: Այսօր` առավոտյան, պատվիրակությունը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է Մեծ հայրենականի եւ ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղկեպսակներ տեղադրել եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում