Հասարակական

Կայացել է «Տունե ýիլմի երեւանյան պրեմիերան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): «Մոսկվաե կինոթատրոնում հոկտեմբերի 25-ին «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Տունե ýիլմի երեւանյան պրեմիերան: Կինոնկարի ռեժիսորը Յան Արթուս-Բերտրանդն է, սցենարը գրել են Իզաբել Դելանոյը եւ Յան Արթուս-Բերտրանդը, իսկ պրոդյուսերը` Լյուկ Բեսսոնն է: «Այս ýիլմը տարբերվում է նրանով, որ նկարահանման աշխատանքները կատարվել են վերեւից`օդից: üիլմը մեր տան, մեր ինքնության մասին է: üիլմում ցույց է տրված 2 մեծ սխալները, որոնք մարդը անգիտակցորեն թույլ է տալիս: Առաջինն այն սխալն է, որ մարդիկ մտածում են, թե բնությունը կարելի է անսահմանափակ օգտագործել, իսկ երկրորդը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը փորձում է իրենից օտարել բնությունը: Մեր տունը այրվում է, որովհետեւ մենք ենք վտանգ ստեղծելե,- նշել է Հայաստանում üրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Եղիազարյանը «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշել է, որ ýիլմն ասես մարտահրավեր է մարդկությանը: «Քաղաքակրթությունը հեռացրել է մեզ բնությունից, հեղաշրջել է մեր վերաբերմունքը եւ խլել է սերը մեր տան` Երկրի նկատմամբ: 200 հազար տարի առաջ այդ ամենին միանում է մարդ արարածը, եւ ներդաշնակորեն ձուլվում մայր բնությանը: Բանական մարդը իր զարգացմանը զուգընթաց կարողանում է փոփոխել նաեւ երկրագնդի վարքը: Մարդը հայտնագործում է նավթը, գազը, երկաթը… Ազդարարվում է մարդկության զարգացման նոր փուլըե,-ասել է նա Նշենք, որ ýիլմում ընդգրկված են 54 երկրներում օդից կատարված նկարահանումներ, որոնց միջոցով ցույց է տրվում, թե ինչպես են փոխկապակցված Երկրի բոլոր խնդիրները, որոնց համար պատասխանատու է միայն մարդը: üիլմը սկսվում է երկրի վրա տարբեր կենդանացեղերի, նաեւ մարդ արարածի ստեղծման ու զարգացման նկարագրությամբ, որը սկսում է խաղաղ համագոյակցել բնության հետ: Սակայն վերջին 60 տարիներին երկրի բնակչության արագընթաց աճն ու նավթի հայտնաբերումը փոխում են ամեն ինչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում