Երեւանում բացվել է «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): «Մոսկվաե կինոթատրոնում հոկտեմբերի 25-ին կայացե է «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: «Մենք բազում մտահոգություններ ունենք մեր Երկիր մոլորակի անվտանգության հետ կապված ու այս փառատոնի միջոցով ուզում ենք ահազանգել եւ հիշեցնել, որ պետք է խնամել բնությունը, ոչ թե փչացնել: Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բեւեռել վայրի բնության ու բնապահպանության վրա, բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը`ընդգրկելով հասարակության բոլոր շերտերին` երեխաներից սկսած մինչեւ բիզնես ոլորտ, գործարարներե,- նշել է «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` փառատոնի ընթացքում կլինեն բազմատեսակ միջոցառումներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, հասարակական քննարկումներ: «Մենք մեծ հույս ունենք, որ այս փառատոնը գոնե կստիպի մարդկանց մտածել, որը կլինի մեր հաղթանակըե,-ասելէ նա: «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն ու համակազմակերպիչը «ՎիվաՍել-ՄՏՍե ընկերությունն է: «ՎիվաՍել-ՄՏՍե-ի գլխավոր տնօրեն Ռալý Յիրիկյանի խոսքով`հայերս մեծ հոգս ունենք եւ այն շուտափույթ լուծման կարիք ունի: «Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր տունը շեն ու գեղեցիկ լինի, սակայն հայրենիքի մաքրության մասին ոչ մեկս հոգ չի տանում: Ժամանակն է, որ այս մտածելակերպին փոխարինի նորը: Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք մեր երեխաների դաստիարակության վրա եւ սովորեցնեք մաքուր պահել շրջակա միջավայրըե,-նշել է նա: Նշենք, որ Միջազգային պահպանության կողմից Հայաստանը ընդգրկված է կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ եւ միեւնույն ժամանակ առավել վտանգված 34 կետերի շարքում: Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ ռելիեýը նպաստել են փոքր տարածքում ունենալու հարուստ կենսաբազմազանություն: