Հասարակական

Վերանորոգվում է Սբ Աստվածընկալ եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վարդեւան Գրիգորյան): Վերանորոգվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում գտնվող Սբ Աստվածընկալ եկեղեցին: Այն մարզի` ճարտարապետական յուրահատուկ հորինվածքներով պատմամշակութային առանձնահատուկ արժեքներից է, որով էլ պայմանավորված է եկեղեցին վերանորոգելու եւ հոգեւոր այդ տաճարին նոր կյանք պարգեւելու կարեւորությունը: Երնջատափ գյուղից 1 կմ արեւմուտք` Քասախ կիրճի աջակողմյան բլրի վրա կանգնած Սբ Աստվածընկալ վանական համալիրի հնագույն կառույցը 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին է: 1207 թվականին այն նորոգվել է, եւ այդտեղ միաբանություն է հաստատվել: Իսկ Սբ Աստվածընկալ անվանումը ստացել է հայտնի քանդակազարդ խաչից: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց վերանորոգման աշխատանքների ղեկավար Դավիթ Մանուկյանը, հիմնանորոգումն ընթանում է արդեն երրորդ տարին: Կիսավեր կառույցը լիովին կվերականգնվի, որի արդյունքում կպահպանվի վանքի նախնական տեսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում