Սերգեյ Լավրովը բացասել է Հյուսիսային Կիպրոսը Մոսկվայի կողմից ճանաչելու հնարավորությունը` Անկարայի կողմից Աբխազիան ճանաչելու դիմաց
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացասել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը Մոսկվայի կողմից ճանաչելու հավանականությունը` Անկարայի կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելու դիմաց: «Ռուաստանը չի գնա նման սակարկությանե, -ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնել է «Ինտերýաքսըե: «Մենք հակված չենք դու` ինձ, ես` քեզ տրամաբանությամբ ինչ որ փոխանակումների: Դրանք բացարձակապես տարբեր պատմություններ են: Պատմական, բարոյական, մարդկային տեսակետից դրանք տարբեր իրադրություններ են: Առեւտուրն այստեղ անտեղի էե, -ասել է Ս.Լավրովը` Սուխումում Աբխազիայի պետական համալսարանում մի ուսանողի այդ մասին տված հարցի պատասխանում: «Ամեն իրադրություն պետք է դիտարկել պատմական կոնտեքստումե, -ասել է նա: