Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը ժխտել Է Անկարայի կողմից Աբխազիայի ճանաչման դիմաց Մոսկվայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՍՈՒԽՈՒՄ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը չի գնա այնպիսի սակարկության, որը նախատեսում Է Անկարայի կողմից Աբխազիայի ճանաչման դիմաց Մոսկվայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը: «Մենք հակված չենք ինչ-ինչ փոխանակումների՝ դու՝ ինձ, ես՝ քեզ տրամաբանությամբ: Դրանք միանգամայն տարբեր պատմություններ են: Պատմական, բարոյական, մարդկային տեսանկյուններից դրանք տարբեր իրադրություններ են: Առետուրն այստեղ տեղին չԷե,-ասել Է Լավրովը՝ ելույթ ունենալով Սուխումի պետհամալսարանում, որտեղ նա պատասխանել Է լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր Է արդյոք փոխանակում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Յուրաքանչյուր իրադրություն հարկավոր Է դիտարկել պատմական համատեքստումե,- ասել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում