Երեւանի Սիրահարների այգում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սիրահարների այգում այսօր առաջին անգամ Հայաստանում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը: Այն նշանավորվեց «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերովե լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ, մրցանակաբաշխությամբ եւ համերգով: Միջոցառման նախաձեռնող եւ կազմակերպիչ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ այսօրվա միջոցառմամբ սկիզբ է դրվում մի ավանդույթի, որով հաջորդ տարիներին եւս պետք է հասարակության գիտակցության մեջ արմատարվորվի, որ «քաղաքացիական հասարակությունը հենց մենք ենքե: Միջոցառումը նաեւ հնարավորություն է հասարակության տարբեր խմբերի համար միավորվելու եւ համագործակցության համար նոր եզրեր գտնելու` ի նպաստ Հայաստանում քաղաքացիական ինստիտուտների զարգացման: Այսօրվա միջոցառման կազմակերպման գործում միավորվել են մի շարք հասարակական կազմակերպություններ: «Մենք ցանկացանք, որ բոլոր շահագրգիռ կողմերը գան, հավաքվեն, միասին տոնենք նվաճումները, խոսենք առկա խնդիրների եւ հետագա անելիքների մասինե,-ասաց Ժ.Էդիլյանը: Լուսանկարների միջոցով փորձ է արվել ցույց տալ, թե մարդիկ ինչպես են պատկերացնում քաղաքացիական հասարակությունը: Մրցույթին մասնակցել են 12-60 տարեկան անձինք, լուսանկարներում արտացոլված թեմաները շատ բազմազան են` արտահայտում են բնապահպանական, տարբեր սոցիալական խմբերի, հանրության համար կարեւոր խնդիրներ, քաղաքական զարգացումներ: Մրցույթին ներկայացվել էր 205 աշխատանք, երրորդ մրցանակի արժանացավ երեք, երկրորդին` երկու, առաջինին` մեկ լուսանկար: Առաջին մրցանակի արժանացավ Լիլիան Գալստյանի «Անվերնագիրե աշխատանքը: