Գեղարդի վանքի տարածքում տեղադրվել են բացօթյա տեղեկատվական վահանակներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Գեղարդի վանքի տարածքում այսօր տեղադրվել են բացօթյա տեղեկատվական վահանակներ`ԱՄԱՓ մշակութային-հասարակական կազմակերպության «Մշակույթի եւ բնության հայկական հուշարձանների ճանաչմանե ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԱՄԱՓ կազմակերպությունից, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել ծրագրի ղեկավարները, հովանավորները: ԱՄԱՓ հկ-ի նախագահ Ռիչարդ Նեյը նշել է, որ ԱՄԱՓ-ի 2009թ-ի ծրագրում ընդգրկված հուշարձանների ցանկում առանձնահատուկ տեղ է գրավում Գեղարդի վանքը: «Ցանկանում ենք հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմամշակութային եւ բնական հարուստ ժառանգությունը, ավելի բովանդակալից դարձնել թե օտարերկրացիների, եւ թե տեղացիների այցելությունը Հայաստանի հնավայրեր՝ խթանելով զբոսաշրջությունը Հայաստանումե,- ասել է Ռ. Նեյը: Ապա հաջորդել է «Նոր դեմքերե հկ-ի սաների ելույթը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության եւ ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ գործընկերության շրջանակներում: Հովանավորներն են «VivaCell- MTSե-ը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոլտատոն եւ USAID/CAPS-ը: