Հասարակական

Քերոլայն Քոքս. «Վերականգնողական կենտրոնը դարձել է հույսի կենտրոն այն մարդկանց համար, ովքեր այն վաղուց են կորցրելե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Երեւանի «Նարեկացիե արվեստի միությունում այսօր կազմակերպվեց Ստեփանակերտի` Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 11-ամյակին նվիրված միջոցառում: Կենտրոնի նպատակն է հաշմանդամներին ինտեգրել հասարակությանը, օգնել նրանց ինքնուրույն եւ անկախ կյանքով ապրելու: Այստեղ բուժվում են տարբեր տարիքի շուրջ 700 հիվանդներ: «Վերականգնողական կենտրոնը դարձել է հույսի կենտրոն այն մարդկանց համար, ովքեր այն վաղուց են կորցրել: Այստեղ մարդիկ հնարավորություն ունեն զգալ իրենց լիարժեք եւ պիտանի: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ կենտրոն այցելում են Վրաստանից, Աբխազիայից, Չեչնիայից` սովորելու վերականգնողական կենտրոնի մասնագետներիցե,- «Արմենպրեսե-ին ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը: «Մեր հավաքի նպատակը ոչ թե առկա խնդիրներին անդրադառնալն է, այլ զրուցելը, ներկայացնելը մեր կատարած աշխատանքը եւ ապագա պլաններըե,- ասաց վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը: Նշենք, որ Վերականգնողական կենտրոնը պաշտոնապես բացվել է 1998 թ-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից: 1999 թվականին Վարդան Թադեւոսյանը, որը վերականգնող թերապեւտ է եւ դասախոս, Քերոլայ Քոքսի հրավերով ստանձնում է կենտրոնի տնօրինությունը: 2002 թ- ից կենտրոնը գործում է ԼՂՀ առողջապահության նախարարության համակարգում: 2005 թ- ի սեպտեմբերի 12-ին Քերոլայն Քոքսի` Արցախի հաշմանդամներին անձնվեր աջակցության համար կենտրոնը վերակոչվել է բարոնուհու անունով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում